Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Թունիսում «Բարդո» թանգարանի վրա հարձակման պատճառով 19 մարդ է զոհվել

Թունիսում «Բարդո» թանգարանի վրա հարձակման պատճառով 19 մարդ է զոհվել
19.03.2015 | 19:15

Թունիսի մայրաքաղաքի «Բարդո» թանգարանի վրա հարձակման պատճառով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զոհերից մեկը անվտանգության ծառայող էր: Կան տասնյակ վիրավորներ: Պատանդների ազատագրման օպերացիայի ընթացքում երկու գրոհայիններ սպանվել են: Զոհված օտարերկրացիների թվում կան Լեհաստանի, Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի քաղաքացիներ:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ